Ծրագիրն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցներով:
2001թ. օգոստոս – 2002թ. հունվար
Վերոնշյալ ծրագրի ընթացքում իրականացվել են հետևյալ գործողությունները.
1. Քաղաքացիներին, ՀԿ-ներին, ժուռնալիստներին, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչներին տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման մեխանիզմների վերաբերյալ իրավական խորհրդատվության տրամադրում,
2. Տեղեկատվություն տրամադրելուց անօրինական կերպով հրաժարվելու ցանկացած դեպքի լուսաբանում ԶԼՄ-ներով,
3. ՏԱ խնդիրների վերաբերյալ լայնածավալ քարոզարշավի իրականացում` թոք-շոուների, հոդվածների, ռադիոհաղորդումների և այլ միջոցներով,
4. Ժուռնալիստների համար ուսուցումների կազմակերպում ՏԱ ոլորտում նրանց գիտելիքներն ավելացնելու նպատակով: