Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպմամբ և ՀԲԸՄ գործընկերությամբ տեղի ունեցավ «Գաղափարների գիշեր» միջոցառումը, որը ողջ աշխարհում կազմակերպվող ամենամյա խոշոր հանդիպում է՝ նվիրված գաղափարների փոխանակմանը, երկխոսությանը և ժամանակակից մտածողությանը։ Քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ և հետազոտողներ Հայաստանից և արտերկրից հավաքվել էին #ՀԲԸՄ Հայաստանում՝ քննարկելու Հայաստանում քաղաքացիական հասարակության սոցիալական և քաղաքական դերին առնչվող հարցեր։ Բանախոսների ցանկում էր նաև ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։