Հրապարակումներ

Հրապարակումներ

Ամփոփելով 2020 թվականի արդյունքները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ամփոփելով 2020 թվականի արդյունքները

Պետական կառավարման համակարգի կողմից ստացված տեղեկություն ստանալու հարցումների թիվը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմ և նախարարություններ։ Տրամադրված պաշտոնական պատասխանների համաձայն՝ 2020 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմը և 11 նախարարությունները ստացել են 20187 հարցում, որից 1802-ը (ընդհանուր հարցումների 8.9%-ը)՝ թղթային եղանակով։

Հարցումների բացարձակ մեծամասնությունը՝ 91.1%-ը (18385 հարցում), ստացվել է էլեկտրոնային եղանակով (էլ․ փոստ, e-request հարթակ, պաշտոնական կայք, վերահասցեագրում): Էլեկտրոնային հարցումների 70.5%-ը (12958) ստացվել է պաշտոնական էլեկտրոնային փոստերի, իսկ 29.3%-ը (5384)՝ e-request էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Նշենք, որ այստեղ ներառված չեն միայն Պաշտպանության նախարարության տվյալները, քանի որ պատասխան գրության մեջ նախարարությունը տրամադրել է ընդհանրական տվյալներ, այն էլ միայն էլեկտրոնային եղանակով ստացած հարցումների վերաբերյալ (http://www.givemeinfo.am/hy/case/3285/

2019 թվականի տվյալների մասին կարող եք կարդալ այստեղ։

Skip to content