Հրապարակումներ

Հրապարակումներ

Ընտրական վեճերի դատական լուծման մոնիտորինգի արդյունքները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ընտրական վեճերի դատական լուծման մոնիտորինգի արդյունքները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության աջակցությամբ իրականացրած ՀՀ Ազգային ժողովի  2007թ. մայիսի 12-ի ընտրությունների ընտրական վեճերի դատական լուծման մոնիտորինգի արդյունքները:

 

Ընտրական վեճերի լուծման դատական մոնիտորինգի նպատակը 2007թ.-ի մայիսի 12-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրական վեճերի լուծման դատական գործերի դիտարկումն է, գործերի քննության ընթացքում դատարաններում առաջացող օրենսդրական ու կազմակերպչական խոչընդոտների հայտնաբերումը և դրանց վերացմանը կամ շտկմանն ուղղված անհրաժեշտ առաջարկությունների մշակումը:

 

2007թ.-ի ապրիլ- հուլիս ամիսների ընթացքում ԻԱԿ կողմից կատարված Ընտրական վեճերի դատական գործերի լուծման մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ 2007թ.-ի ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված ՀՀ դատարաններում մուտք է եղել, քննվել և ավարտվել է 199 գործ, որոնցից 188-ը քաղաքացիական, 7-ը` քրեական, 1-ը` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր, 3-ը` Սահմանադրական դատարանում: Քաղաքացիական գործերից բավարարվել է 86-ը, մեկը` մասամբ, մնացած 102 քաղաքացիական բողոքները մերժվել են: Քրեական բոլոր 7 գործերով կայացվել է մեղադրական դատավճիռ: Սահմանադրական դատարանը բոլոր 3 գործերով մերժման որոշում է կայացրել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև մոնիտորինգի է ենթարկել դատավարության սկզբունքների ապահովը ընտրական վեճերի լուծման ընթացքում: Այն հատուկ ուշադրության է արժանացրել գործերի քննության հրապարակայնության, դատական նյութերի մատչելիության, դատաքննության կարգի, ինչպես նաև կողմերի հավասարության սկզբունքների ապահովման հիմնախնդիրները:

2007թ.-ի մայիսի 12-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված դատական վեճերի քննության ժամանակ դատարանների կողմից հիմնականում պահպանվել է դատավարական ընթացակարգերը և կողմերի հավասարության սկզբունքը: Մոնիտորինգի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Skip to content