Սույն փաստաթղթի հիմնական նպատակն է ապահովել ՏԻՄ-երի կողմից անձնական տվյալների մշակման համապատասխանությունը ազգային և միջազգային չափանիշներին։ Ուղեցույցը ներառում է ՏԻՄ աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող լիազորությունների շրջանակը՝ կապված ՏԻՄ աշխատակիցների և քաղաքացիների անձնական տվյալների մշակման հետ:
ՏԻՄ-երի կողմից մշակվում են երկու խումբ քաղաքացիների անձնական տվյալներ՝ համայնքապետարանների աշխատակիցների անձնական տվյալները աշխատանքային հարաբերությունների շրջանակում եւ քաղաքացիների անձնական տվյալները՝ վերջիններիս ծառայություններ մատուցելու նպատակով։
Ուղեցույցն ունի խորհրդատվական բնույթ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համար։
ՏԻՄ-երի կողմից անձնական տվյալների մշակման ներքին ուղեցույց