Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և կավարտվի 2024 թվականի հունիսին։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2027 թվականի սեպտեմբերին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագիրն իրականացվում է ԻԱԿ-ի կողմից՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Լինելով Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում՝ ԻԱԿ-ի նախագիծը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները առանցքային հարցերի վերաբերյալ, ներառյալ տեղեկատվության ազատությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և իրական շահառուների թափանցիկության բարեփոխումները:

Ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները.

  1. Կազմակերպել կարողությունների զարգացման դասընթացներ և մենթորություն  հայաստանյան լրատվամիջոցների համար.
  2. Իրականացնել «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը Հայաստանում» համապարփակ հետազոտություն, որը կգնահատի Հայաստանում լրագրողների տեղեկատություն ստանալու իրավունքի պատշաճ ապահովումը, պաշտոնական տեղեկությունների հասանելիության կարգավիճակը, կբացահայտի նրանց առջև ծառացած մարտահրավերները և կուրվագծի ՏԱ մասին օրենքներն օգտագործելու լավագույն փորձը:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունվարի 19-ին և կավարտվի 2024 թվականի հուլիսի 19-ին:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը նպատակ ունի բարելավելու լրագրողական սկզբունքները, խթանելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և ձևավորելու նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:
Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուս Նեթվորքը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք»-ի հետ համատեղ։
Skip to content