Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻՇ թեմայով հանդիպումների շարքը մեկնարկել է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՇ թեմայով հանդիպումների շարքը մեկնարկել է

Երկու տասնյակից ավելի բիզնես ներկայացուցիչներ այսօր մասնակցում էի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած իրական շահառուների հայտարարարգրման վերաբերյալ դասընթացին։

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի և Բիզնեսի բարեվարքության ակումբի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր օգնել բիզնես համայնքին գտնելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։

Հանդիպման առաջին փուլում մասնակիցները քննարկեցին ԻՇ թափանցիկության նախաձեռնություն ռիսկերն ու հնարավորությունները բիզնեսի համար։ Հանդիպման երկրորդ հատվածում ԻՇ հայտարարագրման շրջանակում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներն էին։

Դասընթացի վերջին հատվածի բանխոսը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանն էր, ով մասնակիցերին ներկայացրեց հայտարարագրման և վարչական վարույթին առնչվող բովանդակային ու տեխնիկական խնդիրների լուծման գործող մեխանիզմները։

Հանդիպումների շարքը նախաձեռնել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի CIPE կողմից ֆինանսավորվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։

Առաջիկայում ԻԱԿ-ը նախատեսում է կազմակերպել ևս երեք հանդիպում։

Skip to content