Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դասընթաց ՔՀԿ-ների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դասընթաց ՔՀԿ-ների համար

 Պետական բյուջե և պետական գնումներ․ մասնակցության և վերահսկողության կարողությունների զարգացման դասընթաց ՔՀԿ-ների համար

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում Ինֆորացիայի ազատության կենտրոնը մայիսի 5-7-ը Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։

Դասընթացի թեմատիկ շրջանակը

Եռօրյա դասընթացն անցկացվելու է Երևանում օրական մինչև 6 ժամ զբաղվածությամբ։ Թեմատիկ համառոտ շրջանակը՝

  • ՀՀ պետական գնումները կարգավորող օրենսդրությունը, կիրառման առանձնահատկությունները, գնումների գործընթացը, գնման ձևերը և դրանց կիրառման պայմանները, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
  • Գնումների էլեկտրոնային համակարգեր․ Gnumner.am, Armeps.am, PPCM, ARMEPS։
  • ARMEPS համակարգով դրամաշնորհների, մրցույթների մասնակցություն։
  • Պետական գնումները պետական բյուջեի համատեքստում, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, բյուջետավորման մեթոդները և մոտեցումները, բյուջեի ձևավորման և բաշխման սկզբունքները, նորմերն ու հարաբերակցությունը:
  • Ծրագրային բյուջետավարման հիմունքները և կիրառումը ՀՀ-ում:
  • Քաղաքացիական մասնակցություն և մոնիտորինգի էությունը, մասնակցային բյուջետավարման մոտեցումները, պետական բյուջեի և գնումների մոնիտորինգի էությունը և նպատակները, մոնիտորինգի իրականացման խոչընդոտները և հաջողությանը նպաստող գործոնները, փուլերը, չափանիշների քարտեզագրումը, մոնիտորինգի իրականացման գործիքակազմը և քայլերը։
  • Պետական գնումներին առնչվող բաց տվյալների հետ աշխատանք։

Դասընթացը վարում են գնումների խորհրդատու, գնումների ոլորտի փորձագետ Անի Թորոսյանը և ֆինանսական ոլորտի փորձագետ, հետազոտող Ղարիբ Հարությունյանը։

Մասնակցության պայմանները

Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կառույցների ներկայացուցիչների համար, որոնք հանրային միջոցների մշտադիտարկման փորձ ունեն և/կամ ցանկանում են զարգացնել իրենց կարողություններն այդ ոլորտում։

Ուշադրություն։ Ծրագիրը փոխհատուցում է մարզային մասնակիցների ճանապարհածախսը, կացության հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։

Գրանցման պայմանները

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 3-ը ներառյալ լրացնել մասնակցության առցանց հայտադիմումը։ Հղումը՝ https://forms.gle/apAV7eeiAHnhZHno9։ Գրանցվելու համար կարելի է նաև ուղարկել մասնակիցի տվյալներով (անուն ազգանուն, կառույցի անվանում, մասնակցի պաշտոնը, էլ․ հասցե և հեռախոսահամար) էլեկտրոնայաին նամակ Ինֆորմացիայի ազատության կենտրոն foi@foi.am հասցեով, կամ զանգահարել 094 700 974 հեռախոսահամարով։

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Skip to content