Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է իրական շահառուների թեմայով վերապատրաստման դասընթացի ծրագիր բիզնես սեկտորի համար։
«Իրական շահառուների թափանցիկություն. համապատասխանության ապահովում և ռիսկերի կառավարում» խորագրով վերապատրաստման մոդուլը նախատեսված է մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար և նպատակ ունի բարելավել մասնավոր հատվածի ներկայացուցիչերի գիտելիքը իրական շահառուների թափանցիկության ինստիտուտի, դրա կարևորության, ինչպես նաև ՀՀ տարածքում կիրառելի օրենսդրական պահանջների վերաբերյալ։
Դասընթացի շրջանակում նախատեսվում է բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել «իրական շահառու» եզրույթի բովանդակությունը և դրա դերը փողերի լվացման դեմ պայքարի ներպետական համակարգերում։ Դասընթացի թիրախում իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման ներպետական կանոնների, միասնական ռեգիստրի ձևավորման և համալրման արդյունքների ուսումնասիրությունն է և լավագույն փորձը։
Ոլորտի ներկայացուցիչերի կարողությունների զարգացումը թույլ կտա վերջիններիս ապահովելու իրենց կազմակերպությունների համապատասխանությունը օրենսդրական կարգավորումներին և կառավարելու հնարավոր ռիսկերը։
Թեմատիկ վեց բաժնից բաղկացած ծրագիրը հեշտությամբ կարող է ադապտացվել իրական շահառուների հայտարարագրման պարտավորություն ունեցող այլ շահառու խմբերի համար՝ տրամադրելով բովանդակային և տեխնիկական ամփոփ գիտելիք և հմտություն իրական շահառուների թափանցիկության նախաձեռնության և ԻՇ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ։
Վերապատրաստման մոդուլը մշակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիման վրա արդեն ԻԱԿ-ը արդեն իսկ կազմակերպում է վերապատրաստման դասընթացների՝ որպես ուսուցանողներ ներգրավելով ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ ԻՇ գործընթացի համար ատասխանատու լիազոր մարմնի ներկայացուցիչներին։
Դասընթացները հնարավորություն են տալիս ոչ միայն զարգացնել բիզնես սեկտորի կարողություներն այս ոլորտում, այլև դառնում են երկխոսության արդունավետ գործիք և հարթակ՝ քարտեզագրելու մասնավոր սեկտորի կողմից արձանագրված ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։