Ո՞վ է հայտարարագրման հիմնական պատասխանատուն, ինչպե՞ս ապահովել անձնական տվյալերի պաշտպանությունը ԻՇ-ների բացահայտման, հայտարարագրման ընթացքում, ինչպե՞ս թարմացնել ԻՇ հայտարարագիրը ու արդյո՞ք պարտադիր է պետտուրք վճարել ԻՇ հայտարարագրի ցանկացած փոփոխության դեպքում․ այս հարցերի պատասխանների հետքերով մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած իրական շահառուների հայտարարարգրման թեմայով դասընթացին մասնակցում էին երկու տասնյակից ավելի բիզնես ներկայացուցիչներ։
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող կարողությունների զարգացման դաընթացի նպատակն է օգնել բիզնես համայնքին գտնելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։
CIPE-ի հայստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, ողջունելով մասակիցներին, նշեց, որ ԻՇ թափանցիկության նախաձեռնության շրջանակում Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել։ «Գործընթացը սակայն դեռևս մեկնարկային փուլում է, ու մեզ համար ակնհայտ է, որ առնվազն մեր շահառուները՝ բիզնես համայնքի ներկայացուցիչները, դեռևս հստակ չեն պատկերացնում ԻՇ հայտարարագրման դերակատարությունը և դրա ազդեցությունը մասնավոր հատվածի վրա»։
Հանդիպումը բաղկացած էր երեք հիմնական մասից։ Սկզբում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել ԻՇ հայտարարագրման ռիսկերն ու հնարավորությունները։ Հանդիպման երկրորդ հատվածի թեման ԻՇ հայտարարագրման շրջանակում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներն էին։
Դասընթացի վերջին բանախոսը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանն էր։ Նա մանրամասն ներկայացրեց հայտարարագրման և վարչական վարույթին առնչվող բովանդակային ու տեխնիկական խնդիրների լուծման գործող մեխանիզմները։
Առաջիկայում ԻԱԿ-ը նախատեսում է ևս երկու թեմատիկ հանդիում։