Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻՇ տվյալներ․ դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՇ տվյալներ․ դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) և Open Ownership-ի կողմից համատեղ իրականացվող Opening Extractives (OE) ծրագիրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ կազմակերպում է երկօրյա աշխատաժողով լրագրոների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար: Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել իրական շահառուների (այսուհետ՝ ԻՇ տվյալներ) թարմ և որակյալ տվյալների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև փոխանցել ԻՇ տվյալները վերլուծելու և օգտագործելու հմտություններ, գործիքներ և մեթոդաբանություն:

Աշխատանքային հանդիպմանը կարող են մասնակցել հանքարդունավերության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական գնումների ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների և այդ ոլորտները լուսաբանող լրագրողներ, ովքեր հետաքրքրված են ընկերությունների իրական շահառուների դրանց վերաբերյալ տվյալների , դրանց կիրառության և վերահսկման թեմայով։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 30-ից (մեկնումը՝ սեպտեմբերի 29-ին) հոկտեմբերի 1-ը Աղվերանում։ Մասնակցությունը անվճար է, կազմակերպիչները փոխհատուցում են նաև մասնակիցների ճանապարհածախսը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցաշարը մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Հղումը՝ https://forms.gle/HUc6i31dKTriYp8u9

Տեխնիկական և բովանդակային հարցերի դեպքում կարող եք դիմել foi@foi.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 094700974 հեռախոսահամարով։

 Դասընթացի համառոտագիր

Skip to content