Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման կոալիցիայի (UNCAC) երրորդ տարածաշրջանային առցանց հանդիպմանը։
Վիեննայում կազմակերպված առցանց հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով քիչ առաջ հանդես են եկել նաև UNCAC կոալիցիայի Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Անա Ռեվուելտան, Կոալիցիայի ներկայացուցիչներ Դանելլա Նյուման, Դենիս Դեջորջիոն, զեկուցողներ տարբեր երկներից։
3-րդ տարածաշրջանային հանդիպմանը UNCAC Կոալիցիոն Եվրոպայի ցանցը անդրադարձել է տեղեկատվության ազատության մարտահրավերներին, հակակոռուպցիոն կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացմանը, նրանց պահանջներին։
Հանդիպմանը քննարկվել են մի քանի հարցեր, թե որո՞նք են ազգային և տարածաշրջանային մակարդակներում առկա և նոր մարտահրավերները, տեղեկատվության ազատության պայմանները, որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։
«Տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի բացահայտման, կառավարության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման և ապատեղեկատվության դեմ պայքարի բանալին է: Այն գործիք է ՔՀԿ-ների օրակարգերը, առաքելությունը կատարելու, ինչպես նաև 2020 թվականից ի վեր մեր առջև ծառացած նոր մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Շ․ Դոյդոյանը իր ելույթում անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ տեղեկատվության ազատությանը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, ՏԱ-ին որպես ապատեղեկատվության դեմ ապյքարի գործիք, ինչպես նաև իրական սեփականատերերի տվյալների հասանելիությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել ենք նաև մասնագետների վերապատրաստման, լայն հանրության իրազեկության բարձրացման վերաբերյալ հարցերը, տեղեկատվության ազատության իրավունքի երաշխիքները։