Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ինչպե՞ս վերգտնել հանրային վստահությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինչպե՞ս վերգտնել հանրային վստահությունը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթով հանդես է եկել Շվեդիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

«Դատարանների նկատմամբ վստահության ձևավորում. հաջողության հիմնական գործոնները» խորագրով պանելային քննարկմանը ԻԱԿ նախագահը նշել է, որ մամուլը նույնպես կանգնած է խնդրի առջև՝ ինչպես վերականգնել հանրային վստահությունը։ Այս առումով երկու կողմերն էլ կարող են միմյանց սատարել, օժանդակել՝ վերգտնելու հանրային վստահությունը։

ԻԱԿ նախագահի՝ այս խնդրի լուծմանն ուղղված տեսլականը խարխսվում է հետևյալ 4 ուղղությունների վրա.

  • թափանցիկություն և հաշվետվողականություն,
  • պատշաճ հաղորդակցություն մամուլի և հասարակության հետ,
  • համակարգի մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացում,
  • ապատեղեկատվության դեմ պայքար։

Շուշան Դոյդոյանի ելույթի տեսագրությունը 

 Շուշան Դոյդոյանի ելույթի տեքստը 

Skip to content