Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԲԿԳ ծրագրի շրջանակում լրագրողական նյութերի մրցույթ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության շրջանակում կազմակերպում է ԲԿԳ արժեքներին և հիմնախնդիրներին առնչվող լավագույն թեմատիկ նյութերի մրցույթ։

Մասնագիտական ժյուրիի կողմից հաղթող ճանաչված լրագրողները կստանան դրամական պարգև.

 1-ին տեղի համար՝ 200.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը),

2-րդ տեղի համար՝ 100.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը),

3-րդ տեղի համար՝ 50.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը)։

Լրագրողական նյութերը կարող են լինել 2021 թվականի մայիսի 10-ից 2022 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված աշխատանքներից։

Դրանք պետք է վերաբերեն Բաց կառավարման գործընկերությանը և ՀՀ ստանձնած հանձնառություններին կամ ԲԿԳ գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին, ազդեցությանը, բացթողումներին և այլն։ նյութերի թեմաները կարող են ընդգրկել նաև ԲԿԳ արժեքները՝ տեղեկատվության ազատություն, հաշվետվողականություն, մասնակցություն, նորարարություն և այլն։

ԲԿԳ ազգային ծրագրերը հասանելի են հետեւյալ հղմամբ ՝ https://www.ogp.am/hy/plan/

Նյութերը խնդրում ենք ուղարկել foi@foi.am հասցեին, նամակի վերնագրում գրելով «ԲԿԳ մրցույթ»։ Նամակում անհրաժեշտ է նշել։

– հրապարակված նյութի ամսաթիվը,

– վերնագիրը,

– նյութը հրապարակած լրատվամիջոցի անվանումը,

-հրապարակման հղումը,

– հեղինակի անուն, ազգանունը։

Նյութերի ներկայացման վերջնաժամկետը մինչև սույն թվականի մայիսի 21-ն է։

Հանդիպումն իրականացվում է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավովող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Skip to content