«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում Ինֆորացիայի ազատության կենտրոնը ապրիլի 21-13-ը (10:00-17:00) Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա ավճար դասընթաց գործարար համայնքի ներկայացուցիչների համար։
Դասընթացի թեմատիկ շրջանակը
Եռօրյա դասընթացն անցկացվելու է Երևանում օրական 6 ժամ զբաղվածությամբъ ժամը 10:00-17:00։ Թեմատիկ համառոտ շրջանակը՝
- Ինչպե՞ս ծանոթանալ ՀՀ-ում տեղի ունեցող գնումների բոլոր հայտարարություններին և հրավերներին,
- Ինչպե՞ս որոշել մասնակցության գինը․ շուկայի ուսումնասիրություն, ինքնարժեքի կազմում, պատվիրատուի նախահաշվային գնի ճշտման ուղիներ,
- Գնման ընթացակարգերին մասնակցության ապահովման նպատակով մասնակիցների մրցույթի հայտերի պատրաստման գործընթաց,
- Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացում թղթային և էլեկտրոնային համակարգերով (ARMEPS, E-AUCTION),
- Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մասնակցից պահանջվող փաստթղթերի նախապատրաստում:
Դասընթացը վարում է TAAP համընկերության դասընթացավար, պետական գնումների փորձագետ, «Գործք» հոլդինգի ղեկավար Արմեն Սարգսյանը։
Մասնակցության պայմանները
Դասընթացը նախատեսված է գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Դասընթացին կարող են մասնակցել ինչպես արդեն պետական/համայնքային գնումների մասնակցության փորձ ունեցող բիզնես կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ դեռևս փորձառություն չունեցողները։ Մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի մասնակցության հնարավորություն կստանան առաջին գրանցվածները։
Ուշադրություն։ Ծրագիրը հոգում է մարզերից ժամանած մասնակիցների ճանապարհածախսը, կացության հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։
Գրանցման պայմանները
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 19-ը ներառյալ ուղարկել մասնակիցի տվյալներով (անուն ազգանուն, ընկերության անվանում, պաշտոն, էլ․ հասցե և հեռախոսահամար)էլեկտրոնայաին նամակ Ինֆորմացիայի ազատության կենտրոն foi@foi.am հասցեով, կամ զանգահարել 094 700 974 հեռախոսահամարով։
Մասնակիցները կարող են գրանցվել նաև առացանց եղանակով՝ լրացնելով հետևյալ հարցաթեթը։ Գրանցման հարցաթերթի հղումը՝ https://forms.gle/PJGaVWrxEdC8DDcHA։
———————————————————————
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։