Հարգելի լրագրողներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է «Բաց կառավարման գործընկերություն/Հայաստան» թեմայով վերապատրաստում լրագրողների համար։
Վերապատրաստման նպատակն է բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և դրանից բխող հանձնառությունների վերաբերյալ լրագրողների իրազեկվածության մակարդակը, խթանել ծրագրին առնչվող մի շարք ոլորտների վերաբերյալ ճշգրիտ, հանրամատչելի լուսաբանումն ու տարածումը։
Դասընթացը կվարեն ոլորտի փորձագետներ Շուշան Դոյդոյանը, Լիլյա Աֆրիկյանը և Լիանա Դոյդոյանը:
Վերապատրաստման շրջանակում նախատեսվում է ԲԿԳ ծրագրի ոլորտներին և հիմնախնդիրներին առնչվող լավագույն թեմատիկ նյութերի լուսաբանման մրցույթ։ Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված լրագրողները կստանան դրամական պարգև, համապատասխանաբար ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար։
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել։