Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սովորել սովորեցնելու համար․ ուսուցանողները հմտանում են փաստերի ստուգման գործում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սովորել սովորեցնելու համար․ ուսուցանողները հմտանում են փաստերի ստուգման գործում

Մարտի 15-17-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» խորագրով աշխատաժողով։

«Փաստերի ստուգման լաբորատորիաներ դպրոցներում և բուհերում» ծրագրի շրջանակում կազմակերպված առցանց աշխատաժողովին մասնակցում էին դասախոսներ և ուսուցիչներ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Անատոլ Ֆրանսի անվան Լիցեից և թիվ 119 ավագ դպրոցից։

«Առանց արժանահավատ տեղեկատվության, առանց հիմնավորված և վստահելի տեղեկատվության չկա ժողովրդավարություն, չկա հանրային վայր, որտեղ հնարավոր լինի քննարկել ժողովրդավարությանն առնչվող իրական խնդիրները։ Նույն կերպ չի կարող գոյություն ունենալ վստահելի տեղեկատվություն առանց օրենսդրական կարգավորման, որն էլ համարվում է տեղեկատվության վստահելիության, ազատության ու անկախության երաշխիքը։ Այսպիսով, վտանգվում է ժողովրդավարության ամրությունը, և հենց այդ պատճառով էլ Ֆրանսիական դեսպանատանը որոշեցինք աջակցել ԻԱԿ-ի՝ այս լավ և կարևոր նախաձեռնությանը»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ևս կարևորեց ուսուցիչների և դասախոսների դերը փաստերի ստուգման գրագիտության տարածման գործում։ «Մենք շատ ուրախ ենք որ հնարավրություն ունենք միասին աշխատելու։ Դուք եք այն անհատները, ովքեր ստացած գիտելիքը և հմտությունները ոչ միայն կիրառելու եք ամենօրյա կյանքում, այլև ամեն օր հնարավորություն ունեք փոխանցելու այդ պաշարը մեր երիտասարդ սերնդին՝ դարձնելով նրանց տեղեկատվության հետ շփումն ավելի գրագետ ու անվտանգ»։
Աշխատանքային երեք օրերի ընթացքում մասնակիցները մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ միասին քննարկեցին մեդիագրագիտությաննառնչվող խնդիրները, ծանոթացան փաստերի ստուգման առցանց գործիքների։

Աշխատաժողովի երրորդ օրվա թեման բաց տվյալների հետ աշխատանքն էր․ մեդիա հետազոտող Հարություն Ծատրյանը մասնակիցներին ներկայացրեց տեղական և միջազգային մի քանի հարթակներ և դրանց հետ աշխատելու առանձնահատկությունները։

Դասընթացն ամփոփեց ԻԱԿ նախագահ, տեղեկատվության ազատության փորձագետ Շուշան Դոյդոյանը։ Նա ներկայցրեց Հայաստանում տեղեկություն ստանալու կարգը, ժամկետներն ու մեխանիզմները։
Առաջիկայում դասընթացին միացած կրթական կառույցներում կձևավորվեն փաստերի ստուգման լաբորատորիաներ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար։ Նորաստեղծ լաբերը կդառնան փաստերի ստուգմանն առնչվող գիտելիքի փոխանակման յուրօրինակ հարթակներ, որտեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց հմտություններն ու պարբերաբար փորձարկել դրանք։

Skip to content