Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ավելի բարձր պատասխանատվություն՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավելի բարձր պատասխանատվություն՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար

Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել և հունվարի 20-ին e-draft հարթակում շրջանառելել է ԻԱԿ-ի հանրագրով ներկայացված առաջարկը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

Նախագծով առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչեւ 70.000 ՀՀ դրամ վարչական տուգանք, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 100.000-150.000-ի չափով։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն կողմից մշակած «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կարծիքների ու առաջրկությունների համար բաց է մինչև 2022 փետրվարի 4-ը։ Նախագծի հղումը՝ https://www.e-draft.am/projects/3931։

ԻԱԿ-Արդարադատության նախարարություն համատեղ նախաձեռնության շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։

Նախագծի ընդունումը մի կողմից լրագրողներին, ՔՀԿ-ներին հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իրենց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված կանոնակարգերը:

Skip to content