Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը գործարկել է «Բանալի» չաթբոթը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը գործարկել է «Բանալի» չաթբոթը

Արհեստական բանականության շնորհիվ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առավել մատչելի է դարձնում տեղեկատվության ազատության և փաստերի ստուգման մասին տեղեկությունները։

Այս ոլորտներին առնչվող հիմնական հարցերի պատասխաններն ստանալու համար զրուցեք այսօրվանից ԻԱԿ-ի պաշտոնական կայքում գործող «Բանալի» չաթբոթի հետ։ Այցելիր  www.foi.am կայք, մկնիկի մեկ հպումով ակտիվացրու էջի աջ անկյունում տեղադրված կանաչ պատկերն ու սկսեք ձեր զրույցը «Բանալու» հետ։

ԻԱԿ-ը հավաքագրել է տեղակատվության ազատությանն ու փաստերի ստուգմանն առնչվող հաճախ տրվող հարցերն ու մշակել դրանց ամփոփ պատասխանները։ «Բանալի»-ն կպատասխանի «Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը», «Ինչպե՞ս պետք է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում», «Ե՞րբ և ի՞նչ պատճառներով կարող է մերժվել տեղեկություն ստանալու հարցումը», «Ինչպե՞ս ստուգել լուսանկարների իսկությունը», «Ինչպե՞ս տեղորոշել տեսանյութերը», «Ինչպե՞ս իրականացնել խորացված որոնում որոնողական համակարգերում» և ոլորտին առնչվող այլ հարցերի։ Չատբոտն արձագանքում է արագ, ամփոփ ու հակիրճ պատասխաններով, ինչպես նաև առաջարկում ծավալուն հոդվածների, ուսումնական ձեռնարկների և տեսանյութերի վստահելի աղբյուրներ։

Չաթբոթը ստեղծվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կոալիցիայի «Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։

Չաթբոթն աշխարհում լայն տարածում ունեցող համակարգչային ծրագրի տեսակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել հաղորդակցություն տեքստային կամ ձայնագրված նամակների միջոցով։ Սովորաբար, հաճախորդների և շաառուների հետ շփման համար օգտագործվող այս գործիքը հրաշալի միջոց է կոնկրետ ոլորտին առնչվող հիմնական հարցերի և դրանց պատասխանների մոդելավորման համար, երբ օգտատերը համակարգչի հետ երկխոսության միջոցով ստանում է իր հարցերի պատասխանները։

Skip to content