Մոտ երեք ամիս է ՝ Երևանի քաղաքապետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ։
Օգոստոսի 4-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել Սիլիկյան հին խճուղի 60/1 հասցեի բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ գործող ապօրինի քարի արտադրամասի վերաբերյալ։
Քաղաքապետարանը պատասխան գրությամբ թեպետ հաստատել էր, որ արտադրամասի շնությունն իսկապես անօրինական է, սակայն նշել էր, որ լիազորություններ չունի շինության ապամոնտաժման և արտադրամասի գործունեությունը կասեցնելու համար։
Օգոստոսի 12-ին ԻՍԿ-ը նոր հարցումներ էր ուղարկել՝ փորձելով հստակեցնել, թե ի վերջո ով է պատասխանատու 10 տարուց ավելի գործունեություն ծավալող անօրինական արտադրամասի համար և հետաքրքրվել, թե ինչ պատճառով է Քաղաքապետարանը ակնհայտորեն ցուցաբերել անգործություն։
Չստանալով ներկայացված հարցերի հստակ պատասխանը, ԻԱԿ-ը կրկնակի հարցում էր ուղարկել օգոստոսի 19-ին՝ խնդրելով այն ընդունել որպես բողոք և պատասխանել վերադասության կարգով՝ ոչ այն վարչության կողմից, որը տրամադրել է հարցման թերի պատասխանը։ Քաղաքապետարանի պատասխան գրությունը կրկին տրամադրեց այն նույն պաշտոնյան, ում գործողությունները բողոքարկել էր ԻԱԿ-ը։
Սեպտեմբերի 2-ին ԻԱԿ-ը դիմել է Քաղաքապետին բողոքով՝ պահանջելով վերականգնել իր խախտված տեղեկություն ստանալու իրավուքը։ Բողոքին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը ևս սպառվել է, իսկ քաղաքապետարանը լռության է մատնել այն։
Կպհանդիպենք դատարանում և, իհարկե, Տեղեկատվոթյան ազատության ամենամյա «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը։
Մանրամասները – ԻԱԿ-ի բողոքում՝ http://www.givemeinfo.am/hy/case/3331/