Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Բաց կառավարումը միավորում է ՔՀԿ-ներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Բաց կառավարումը միավորում է ՔՀԿ-ներին

Մայիսի 20-ին «Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացվեց «Բաց կառավարում. նոր մարտահրավերներ, քաղհասարակության դերը» աշխատանքային քննարկումը։

Նախաձեռնության նպատակն էր խթանել խթանել քաղհասարակության մասնակցությունը բաց կառավարման գործընթացներին։ Միջոցառումը ևս մեկ հարթակ էր նոր դերակատարների ներգրավման, նախկին փուլում ձեռք բերված փորձի փոխանակման, նոր առաջնահերթությունների վերհանման և մասնակցային կառավարաման մոդելների արդյունավետության քննարկման համար։

Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը։ Նա, ողջունելով ներկաներին, հիշեցրեց, որ ԲԿԳ-ին միացել են 80 կառավարություն և հինգ տասնյակ համայնքային իշխանություն, և այս օրերին թեմատիկ միջոցառումներ են իրականացվում աշխարհի տարբեր ծայրերում՝ ներկայացնելով հանրությանն արված աշխատանքներն ու իրազեկելով նախատեսվող ծրագրերի, դրանց մասնակցության հնարավորությունների մասին։
Միջոցառումը կազմակերպել էին Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը և Արմավիրի Զարգացման Կենտրոնը ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

Իր բացման խոսքում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը կարևորեց հատկապես երկրում առկա այս իրավիճակում ՔՀԿ-ների մասնակցությունը ՀՀ-ում տարբեր ոլորտների կառավարման գործընթացներին․ «Ես հույս ունեմ այսօրվա հանդիպումը կլինի կառուցողական ու անկաշկանդ, և մենք հնարավորություն կունենանք բարձրաձայնել հիմնական խնդիրներն ու միասին առաջարկել դրանց լուծման տարբերակներ»,- նշեց Հովհաննես Երիցյանը։

Աշխատանքային քննարկումից առաջ, ողջունելով մասնակիցներին, ԻԱԿ նախագահը նշեց․ «Ոչինչ ավելի թանկ չէ, քան մարդկային կյանքը, և ես հույս ունեմ, որ մենք որպես քաղհասարակության խմբեր կկարողանանք օգտագործել ԲԿԳ գաղափարը մեր երկրում և մեր տարածաշրջանում անվտանգության ձևավորման և ապահովման նպատակով։ Ես կարծում եմ որ սա ամենամեծ մարտահրավերն է, որի առջև կանգնած է մեր երկիրը և մենք կարող ենք այս գործընթացն օգտագործել անվտանգության ապահովման և մարդկային կյանքեր փրկելու համար»։

Միջոցառման շրջանակում ԲԿԳ անկախ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը մասնակիցներին ներկայացրեց ԲԳԿ ծրագրերի արդյունքների վերաբերյալ զեկույցների մշակման ընթացքը, դրեն ու նշանակությունը։ Նա տեղեկացրեց, որ 2018-2020թթ․ ծրագրի արդյունքների վերաբերյալ զեկույցը արդեն ներկայացված է հանրային քննարկման և մեկնաբանությունների, դիտարկումների համար բաց է մինչև հունիսի 2-ը։

Skip to content