Լույս է տեսել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի «Մեդիա օրենսդրություն» դասագիրքը։
Դասագրքի նպատակն է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորումների առանձնահատկություններին։ Ձեռնարկում առանձին հատված է նախատեսված նաև տեղեկատվության ազատությանուն հասկացությանն ու նշանակությանը, տեղեկություն ստանալու կարգին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրավական պատասխանատվությանը։
Ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է նաև ԻՆֆորմացիայիի ազատության կենտրոնի պաշտոնական կայքի «Գրքեր» բաժնում։