Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն առաջարկում է մեդիաներին համատեղ կազմել 2020թ. Սեւ ցուցակը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն առաջարկում է մեդիաներին համատեղ կազմել 2020թ. Սեւ ցուցակը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարվա սկզբին հրապարակում է նախորդ տարվա ընթացքում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սև ցուցակ։

ԻԱԿ-ի տարեկան ցուցակն ավելի ամբողջական դարձնելու համար խնդրում ենք
մեզ տեղեկացնել, եթե 2020 թվականի ընթացքում եղել են գերատեսչություններ, որոնք.

  • չեն պատասխանել տեղեկատվություն ստանալու՝ ձեր լրատվամիջոցի հարցումներին,
  • տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ,
  • անհիմն մերժել են տեղեկատվություն ստանալու հարցումները,
  • թերի, ոչ լիարժեք կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրել,
  • տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանել և/կամ գանձել,
  • տեղեկատվության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարել։

Նման դեպքերի առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել գերատեսչությանն ուղարկված հարցման և ստացված պատասխանի (առկայության դեպքում) սքանը/լուսանկարը։

Միաժամանակ, պատասխան նամակում խնդրում ենք նշել նաև այն գերատեսչությունների անվանումները, որոնց հետ համագործակցությունը դրական եք գնահատում։

Խնդրում ենք տեղեկությունները մեզ փոխանցել մինչև սույն թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մանե Մադոյանին 094700974 հեռախոսահամարով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին։

Skip to content