Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Շուշան Դոյդոյանը հեղինակել է «Տեղեկատվության ազատություն» խորագրով ուղեցույց, որը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, մասնավորապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների և ՏԱ պատասխանատուների համար:
Ուղեցույցի խմբագիրը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանն է։
Ձեռնարկի մշակումը նպատակ ունի օգնել հանրային ծառայողներին իրենց գործունեությունը համապատասխանեցնել տեղեկատվության ազատության ազգային և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ձևավորել ոլորտում առաջավոր ու դրական պրակտիկա:
Ձեռնարկի հեղինակը վստահ է՝ ուղեցույցը կօգնի պետական մարմինների ներկայացուցիչներին աշխատել առավել պրոֆեսիոնալ և արդյունավետ, ինչը կմեծացնի հասարակության վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Ուղեցույցը նաև օգտակար կլինի տեղեկատվության տրամադրման գործընթացն առավել կազմակերպված, նպատակային ու թիրախային դարձնելու հարցում։
Ձեռնարկը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։ Ուղեցույցին ծանոթանալու, ներբեռնելու համար օգտագործեք հետևյալ հղումը՝ http://foiguidebook.tilda.ws/guidebook?fbclid=IwAR25SK։