Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Քաղաքացիներն առցանց մասնակցում են երկրի կառավարմանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քաղաքացիներն առցանց մասնակցում են երկրի կառավարմանը


Հայաստանում վերջերս գործարկվել է change.org հարթակի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը։ Մասնակցային կառավարման այս էլեկտրոնային գործիքի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն մասնակցել մեր երկրում որոշումների կայացման գործընթացին։

Այն հնարավորություն է տալիս, առանց ավելորդ քաշքշուկների, րոպեների ընթացքում ձևավորել անհատական և կոլեկտիվ հանրագրեր: Դրանց միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։

Հանրագրի ներկայացման պահից դրանում բարձրացված խնդիրները քննարկում և դրանց պաշտոնապես արձագանքում են պատկան մարմինները։ Հարթակում արդեն ներկայացված է 10 հանրագիր։ Դրանցից մեկն օրինակ, առաջարկում է արգելել հրագործական արտադրանքի վաճառքը։ Ի պատասխան հանրագրի, ՀՀ Էկոնոմիկայի  նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ իրականացրել է այս ոլորտում իրավական դաշտի բացերի և  միջազգային իրավունքի վերլուծություն և նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ ոլորտին առնչվող շուրջ տասը իրավական ակտում։

Հանրագրերի մյուս մասը, խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովների գործունեության բարելավումվերասարքավորված խլացուցիչներով մեքենա շահագործելու համար տուգանքները ավելացում և այլն, դեռևս քննարկման փուլում են։ Քաղաքացիները կարող են ոչ միայն հետևել դրանցից յուրաքանչյուրի ընթացքին, այլև արտահայտել դրանց մասին իրենց կարծիքն ու դիրքորոշումը։

Skip to content