28 սեպտեմբեր 2020թ.,18:00
Տեղեկատվության ազատության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 28-ի առիթով ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտադրում է` արտակարգ իրավիճակներում տեղեկատվության մատչելիությունն առավել քան կենսական է. այն կարող է կյանքեր փրկել:
Բաց մի՛ թողեք «Տեղեկատվության մատչելիություն, թափանցիկություն ու հասանելիություն. ճգնաժամային իրավիճակում առաջ մղելով 2030-ի օրակարգը» վեբինարը, որի ընթացքում կքննարկվի ճգնաժամային իրավիճակների ռիսկերը կանխարգելելու և մեղմելու գործում տեղեկատվության մատչելիության կարևորագույն դերը, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության մատչելիության՝ կյանքեր փրկող նշանակությունը, տեղեկատվության ազատության օրենսդրության՝ պետական կառավարման օղակներին օգնելու պոտենցիալը, տեղեկատվության մատչելիության միջազգային ստանդարտների պահպանման կենսական կարևորությունը և այլ հարցեր:
Միացե’ք Access Info Europe-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնին և քաղհասարակության այլ կազմակերպություններին` միասին նշելու Տեղեկատվության ազատության միջազգային օր-2020-ը` «Փրկելու կյանքեր, ձևավորելու վստահություն, բերելու հույս»:
Վեբինարի բանախոսներից է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով կներկայացնի համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում ՀՀ պետական կառավարման մարմինների փորձառությունը տեղեկատվության մատչելիության հարցում:
Վեբինարն ուղղված է
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են տեղեկատվության մատչելիության իրավունքի, թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ նմանատիպ հարցերի ոլորտում։
- ԲԿԳ կառավարությունների՝ ազգային մակարդակում բաց կառավարման վրա աշխատող պետական պաշտոնյաներին:
- Միջկառավարական կազմակերպությունների` ՏՀԶԿ, Եվրոպայի խորհուրդ, Համաշխարհային բանկ, ԵԱՀԿ, Եվրամիության և այլն, համապատասխան պաշտոնատար անձանց, ստորաբաժանումներին:
- Թափանցիկության, բաց կառավարման թեմաները լուսաբանող լրագրողներին:
Գրանցվել այստեղ.
https://unesco-org.zoom.us/webinar/register/WN_jqUppYvPSsKWk7xbUZiXNg
28 սեպտեմբեր 2020թ. ժամը 18:00-ին։
#AccessToInfoDay #RightToKnow