Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Մեկ անձից իրականացված գնումները շարունակում են գերակշռել պետական գնումների համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեկ անձից իրականացված գնումները շարունակում են գերակշռել պետական գնումների համակարգում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թ.-ի դեկտեմբերի 19-ին դիմել էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման 26 մարմինների՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի գնման մրցույթ են իրականացրել 2019 թվականի ընթացքում, նշել՝ 2019 թվականի գնումներից քանիսն են իրականացվել մեկ անձից և տրամադրել պաշտոնական կայքի այն ենթաէջի հղումը, որտեղ հրապարակված են 2019 թվականին կատարած բոլոր գնումների պայմանագրերը:

Հարցումները բաշխվել են հետևյալ կերպ.

  • ՀՀ Վարչապետի աշխատակազմ և նախարարություններ – 13 հարցում,
  • Երևանի քաղաքապետարան և Երևանի վարչական շրջաններ – 13 հարցում:

Ըստ 26 գերատեսչությունների տրամադրած պատասխաններում ներկայացված տվյալների՝ ամենից շատ գնման ընթացակարգ իրականացրել է Երևանի քաղաքապետարանը՝ 1149 մրցույթ (http://www.givemeinfo.am/hy/case/2879/), իսկ մեկ անձից գնումներ իրականացնելու առաջատարը Արտաքին գործերի նախարարությունն է՝ 460 գնման գործընթաց (http://www.givemeinfo.am/hy/case/2913/):

Որոշ դեպքերում մեկ անձից գնումների քանակը գերակշռում է գնումների մրցույթների քանակին․ Վարչապետի աշխատակազմը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 53 գնման մրցույթ և 163 գնում մեկ անձից (http://www.givemeinfo.am/hy/case/2916/), իսկ օրինակ Էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 42 պետական գնման մրցույթ և 84 գնում մեկ անձից (http://www.givemeinfo.am/hy/case/2911/):

Որոշ գերատեսչությունների դեպքում այդ թվերը գրեթե հավասար են, օրինակ, Արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից է իրականացրել 471 գնման գործընթացներից 460-ը(http://www.givemeinfo.am/hy/case/2913/), իսկ Առողջապահության նախարարությունը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 48 պետական գնման մրցույթ, իսկ մեկ անձից գնումների թիվը գրեթե նույնն է՝ 44(http://www.givemeinfo.am/hy/case/2880/):

Skip to content