Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր անհանգստությունն ենք հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս նախաձեռնության կապակցությամբ։
2003 թ.-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը համալիր, ամբողջական և համակարգված բարեփոխումների կարիք ունի՝ հիմնված օրենքի 16 տարիների իրավակիրառ առաջավոր ու օրինակելի փորձի վրա։
Կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու և համակարգային մոտեցում, իսկ որևէ փոփոխություն առաջարկելուց առաջ խոհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ
«ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» բնապահպանական ՀԿ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՀԿ
«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԿ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ
«ԴԱԼՄԱ_ՍՈՆԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՍՏՂԱՑՈԼՔ» ՀԿ
«ԻՐԱԶԵԿ և ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ» ՀԿ