Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

«Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց

Հոկտեմբերի 29-ին մեկնարկում է գործող և ուսանող լրագրողների համար նախատեսված «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթացը:

Դասընթացի հիմնական բանախոսը հետաքննական լրագրության ոլորտում երկար տարիների փորձառություն ունեցող լրագրող, Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի խմբագիր Միլորադ Իվանովիչն է (Սերբիա): Միլորադ Իվանովիչը Համաշխարհային հետաքննական լրագրության ցանցի (GIJN) համահիմնադիրն է, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի(ICIJ) և Եվրոպական հետաքննական համագործակցության(EIC) անդամ:

Դասընթացի երկրորդ օրվա բանախոսը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանն է: Հայաստանի մեդիայի եւ համացանցի կառավարման ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձառություն ունեցող մասնագետն այսօր նաև «ԱմփոփՄեդիա» նախաձեռնության ղեկավարն է, «Ամփոփ» www.ampop.am առցանց հարթակի պատասխանատու խմբագիրը:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու փաստերի ստուգման գործիքներին, տեղեկություն ստանալու և այն ճշտելու մեխանիզմներին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կներգրավվեն փաստերի ստուգման մեխանիզմները կիրառելու սկզբունքով նյութեր հեղինակելու աշխատանքներում։ Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացի մասնակիցների հետ աշխատելու են փորձառու մենթորներ, որոնք կաջակցեն ու կուղղորդեն լավագույն արդյունքի հասնելու համար։

Դասընթացի պաշտոնական բացմանը մասնակիցներին կողջունեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը և ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Էրիկա Քինգը:

Լրագրողական դասընթացը կազմակերպել են Հանրային լրագրության ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում:

Skip to content