Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՄԱԿ-ը սեպտեմբերի 28-ը ճանաչել է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՄԱԿ-ը սեպտեմբերի 28-ը ճանաչել է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր

2019 թ. հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Տեղեկատվության ազատության իրավունքի միջազգային օր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով նաեւ այդ օրվա հիմնադիրներից է, նշում է, որ առանց տեղեկություն ստանալու իրավունքի անհնար է իրականացնել մարդու մյուս բոլոր իրավունքները, հետեւաբար, սա նաեւ մարդու մյուս իրավունքների համար նախապայման է։ Սա հսկայական նվաճում է քաղաքացիական հասարակության շարժման համար, որն առաջին անգամ սեպտեմբերի 28-ը ճանաչեց ՏԱ օր 2002 թվականի սեպտեմբերի 28-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ։

17 տարի առաջ այդ օրը աշխարհում միայն 40 երկրում էր գործում տեղեկատվության ազատության մասին օրենք, իսկ այսօր արդեն 130 երկիր ունի ՏԱ մասին օրենք։
Տեղեկատվություն ստանալու իրավունքը ճանաչվել է որպես հիմնարար իրավունք մարդու իրավունքների միջազգային խոշորագույն բոլոր մարմինների, ներառյալ ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հանձնաժողովի, Մարդու իրավունքների միջ-ամերիկյան դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Սեպտեմբերի 28-ը լայնորեն նշվում է համաշխարհային հանրության կողմից քաղաքացիական հասարակության, տեղեկատվության ազատության հանձնակատարների, կառավարությունների և միջկառավարական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ՝ բարձրացնելու յուրաքանչյուրի՝ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքը: 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այդ օրը: Տեղեկատվության մատչելիությունը նաև Կայուն զարգացման նպատակների մաս է։

Ավելին, 2011 թ.-ին հիմնադրված «Բաց կառավարման գործընկերությունը տեղեկատվության ազատությունը համարել է կարեւորագույն 4 արժեքներից մեկը ցանկացած ժողովրդավարական հասարակության համար՝ միաժամանակ պահանջելով, որ մասնակից երկրներն ունենան տեղեկատվության ազատության օրենսդրություն եւ ձեռնարկեն կոնկրետ քայլեր դրա գործնական կիրառման համար։

Skip to content