Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ընդգրկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության հայտարարել էր մրցույթ, որի արդյունքներն արդեն հրապարակվել են(https://bit.ly/2LAHj6f):

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյուքների մասին որոշման համաձայն՝ խորհրդի կազմում ընդգրկվել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հետաքննող լրագրողներ», «Հայկական հոգեբուժական ասոցացիա», «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խորհրդում ներկայացնելու է ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Skip to content