ՄԱԿ ԿԿ Կոալիցիան, որը ստեղծվել է 2006 թ., ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց է: Նրա նպատակն է նպաստել ՄԱԿ ԿԿ վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին:
Հազարամյակի զարգացման նպատակները 2000թ. Կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթաժողովից հետո սահմանված 8 նպատակներն են: Դրանք ներառում են աղքատության և սովի վերացումը, համընդհանուր տարրական կրթությունը, սեռերի իրավահավասարությունը, մանկական և մայրական մահացածության կրճատումը, հիվանդությունների հաղթահարումը, շրջակա միջավայրի մնայուն պահպանման ապահովումը և հանուն զարգացման գլոբալ գործընկերության հաստատումը:
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (ՄԱԿ ԿԿ) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող գլոբալ միակ իրավական համապարփակ փաստաթուղթն է: Այն Կոնվենցիան ստորագրած 167 պետությունների միջև իրավապարտադիր համաձայնագիր է, որը սահմանում է կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման, հետաքննման և պատժելիության չափանիշները և պահանջները: