News and Events

News and events

FOICA became an ordinary member of UNCAC

FEATURED

FOICA On Facebook

FOICA on Youtube

FOICA became an ordinary member of UNCAC

ՄԱԿ ԿԿ Կոալիցիան, որը ստեղծվել է 2006 թ.,  ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց է: Նրա նպատակն է նպաստել ՄԱԿ ԿԿ վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին:
Հազարամյակի զարգացման նպատակները 2000թ. Կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթաժողովից հետո սահմանված 8 նպատակներն են: Դրանք ներառում են աղքատության և սովի վերացումը, համընդհանուր տարրական կրթությունը, սեռերի իրավահավասարությունը, մանկական և մայրական մահացածության կրճատումը, հիվանդությունների հաղթահարումը, շրջակա միջավայրի մնայուն պահպանման ապահովումը և հանուն զարգացման գլոբալ գործընկերության հաստատումը:

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (ՄԱԿ ԿԿ) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող գլոբալ միակ իրավական համապարփակ փաստաթուղթն է: Այն Կոնվենցիան ստորագրած 167 պետությունների միջև իրավապարտադիր համաձայնագիր է, որը սահմանում է կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման, հետաքննման և պատժելիության չափանիշները և պահանջները:

ԻԱԿ-ի անդամակցության հաստատման նամակը

 

SHARE ON:

Skip to content