Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Քաղաքապետարանը հավատարիմ է “Ոսկե բանալի” մրցանակին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քաղաքապետարանը հավատարիմ է “Ոսկե բանալի” մրցանակին

”Տեղեկատվության ազատության սկզբունքի պահպանումը համարում ենք կարեւորագույն խնդիրներից մեկը”-փետրվարի 2-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը:

2008թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանը ստացել է 2146 տեղեկատվություն ստանալու հարցում, որով աճ է նկատվել նախորդ տարիների համեմատ` 2006-ին ստացվել է 325 տեղեկատվության ստանալու հարցում, 2007-ին` 525: Այս միտումը Գրիգոր Մելքումյանը մեկնաբանում է որպես քաղաքացիների վստահության աճ:

Արդեն 3 տարի է, ինչ Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի 12 թաղային համայնքներում ներդրվել եւ արդյունավետ գործում է “Մեկ պատուհան” աշխատակարգն ու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգը: Այս ծրագրի ներդրմամբ հնարավորություն է ընձեռվել յուրաքանչյուր քաղաքացու` ազատ, առանց միջնորդությունների դիմել “Մեկ պատուհան” գրասենյակ եւ նույն տեղից էլ ստանալ իր դիմումի պատասխանը:

2007թ. համեմատ 2008թ. 51%-ով աճել է նաեւ քաղաքացիների կողմից Երեւանի քաղաքապետարան ներկայացված դիմումների քանակը` կազմելով 86946: Դիմումները հիմնականում վերաբերել են կոմունալ-կենցաղային, գույքային, քաղաքաշինական, իրավաբանական, սոցիալական եւ առողջապահական, կրթական եւ մշակութային եւ այլ ոլորտներին: Դիմումների 75-80 տոկոսը դրական լուծում է ստացել:

Քաղաքապետարան հաշմանդամների մուտքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները. կա սայլակների համար նախատեսված հատուկ ճանապարհ, գործում է մասնագիտացված վերելակ, կան անգամ հատուկ սանհանգույցներ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2007թ. ԻԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես Հայաստանում տեղեկատվության տրամադրման լավագույն համակարգ ներդրած գերատեսչություն եւ արժանացել “Ոսկե Բանալի” մրցանակի:

Skip to content