“Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” նախագահ Շուշան Դոյդոյանը 25.07.08-ին նամակ է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ գործնականում հաճախ է դարձել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի խախտումը պետական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների տրամադրման կարգի բացակայության պատճառով: ԻԱԿ նախագահը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել այս կարգը:
Նամակի տեքստը կցվում է: