Ս.թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 11-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Երեւան, Գ. Նժդեհի 23) կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու մասին:
Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ներկա գտնվել եւ լուսաբանել դատական նիստը: ԻԱԿ-ի շահերը դատարանում ներկայացնելու է ԻԱԿ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Այստեղ կարող եք ծանոթանալ հայցադիմումին: