Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ավարտվեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավարտվեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարությունը

Այսօր ՀՀ վարչական դատարանում /նախագահող դատավոր` Քրիստինե Մկոյանի նախագահությամբ/ հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարության վճիռը:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն իր հայցապահանջի էությունը հետեւյալն էր
• պարտադրել Հրազդանի քաղաքապետին տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի ավագանու կողմից կայացված որոշումների և 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի կողմից կայացված որոշումների պատճենները /պատճենահանման համար անհրաժեշտ վճարի դիմաց/,
• Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի և որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 /հիսուն հազար/ դրամ գումարի չափով,
• պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձևով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/:

Դատավարության ընթացքում Հրազդանի քաղաքապետի ներկայացուցիչը ԻԱԿ-ին ի վերջո տրամադրել էր 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները (ի դեպ, պատճենահանման ծախսերը հոգացել էր ԻԱԿ-ը):

Դատարանը մերժեց Հրազդանի քաղաքապետին վարչական տույժի ենթարկելու մասին ԻԱԿ-ի պահանջը` պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպությունը իրավասու չէ դատարան դիմելու վարչական տույժի ենթարկելու պահանաջով:

Նաեւ մերժվեց հայցադիմումի 3-րդ պահանջը: Դատավոր Ք. Մկոյանը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. Վարչական օրենսգրքի համաձայն հայցվոր կողմը կարող է դատարանին նման պահանջով դիմել, եթե նախկինում այդ հարցով դիմել է տվյալ վարչական մարմնին եւ պատասխան չի ստացել կամ մերժվել է: Սակայն ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքապետին էր դիմել միայն 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները ստանալու հարցմամբ:

ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`
Նախագահությամբ դատավոր Ք. Մկոյանի 

ՎՃՌԵՑ


Վարչական գործի վարույթն` ըստ հայցի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ Հրազդանի քաղաքապետի` Հրազդանի քաղաքապետից հարցված տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, կարճել:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի` Հրազդանի քաղաքապետին վարչական տույժի ենթարկելու եւ Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձեւով, օրենքով սահմանված կարգով համայնքի իրավական բոլոր ակտերը հրապարակելուն /փակցնելուն/ պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանում:

Հ. Գ. Ի դեպ, ԻԱԿ-ը վճիռը բողոքարկելու է:

 

Skip to content