Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Վերապատրաստվեցին դատախազության աշխատակիցները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Վերապատրաստվեցին դատախազության աշխատակիցները

Նոյեմբերի 15-16-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Աղվերանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց դատախազության աշխատկիցների համար` «Տեղեկատվության ազատությունը ՀՀ դատախազության համակարգում» թեմայով:Բանախոսներ ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տրուզյանը մասնակիցներին ներկայացրեցին տեղեկատվության ազատության հասկացությունը, տեղեկատվության ազատության ազգային եւ միջազգային իրավական հենքը, ՏԱ կիրառման պրակտիկան եւ մեխանիզմները դատախազության համակարգում, տեղեկատվության տրամադրման մերժան հիմքերը, տեղեկատվության ազատությունը եւ անմեղության կանխավարկածի իրավունքը, ինչպես նաեւ` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվությունը եւ դատական պրակտիկան:

Ուսուցմանը մասնակցող ՀՀ դատախազության աշխատակազմի տարբեր մարզերի տարածքային բաժնի պետերը նշեցին, որ այս դասընթացը նրանց կօգնի ավելի գրագետ (օրենքի իմացության առումով) շփվել քաղաքացիների հետ: Նաեւ ցանկություն հայտնեցին, որ ավելի հաճախակի կազմակերպվեն նմանօրինակ քննարկումներ եւ դասընթացներ, քանի որ այսպիսի միջոցառումները հնարավորություն են ընձեռում իրար հետ շփվելու, փորձի փոխանակում կատարելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու:

Դասընթացի ավարտին մասնակիցներից մեկը նշեց. «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում միշտ եղել եմ զգոն, խուսափել եմ տեղեկատվություն տրամադրելուց: Սակայն այս դասընթացից հետեւություն եմ արել, որ եթե տեղեկատվության տրամադրումը հանձնարարվի ինձ, ես կլինեմ անկաշկանդ եւ պարտավորություն կկրեմ ցանկացած շահառու կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների տրամադրել տեղեկատվություն, եթե հարցումը գաղտնիք չի պարունակում»:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content