Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում

Նոյեմբերի 12-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր ՀՀ Հակակոռուպցիոն նոր ազգային ռազմավարության նախագծի երրորդ գլխի հանրային քննարկումը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության 22 ներկայացուցիչներ: Միջոցառումն իրականացվում էր “Կասալս ենդ Ասոշիեյթս” Ինք-ի աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ միջոցներով։

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը հանգամանալից ներկայացրեց այս գլխի հիմնական դրույթները՝ հատկապես կարեւորելով կոռուպցիայի քրեականացման հարցը, շահերի բախման եւ էթիկայի ինստիտուտի ներդրումը եւ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը հակակոռուպցիոն գործընթացներին: Ա. Խուդավերդյանի ելույթին հաջորդեց քննարկումը։

Քննարկումների արդյունքում մասնակիցները հետեւյալ առաջարկություններով հանդես եկան:
• Հանրային ծառայության հասկացության հստակեցում: Հանրային ծառայություններ ասելով հասկանալ այն, ինչը նկատի ունի մեր օրենսդրությունը:
• Համատեղ հանրային քննարկումների անցկացում, որին ներկա կլինեն եւ քաղաքացիական հասարակության, եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները: Այս ճանապարհով հանրային քննարկումների արդյունավետությունը ավելի կբարձրանա:
• Իրավակիրառական պրակտիկայի ամփոփում:
• Քաղաքացիական հասարակության ինստիտուտի անկախություն` թե պետությունից եւ թե գրանտատուից:
• Քաղաքացիների բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրում:
• ՀԿ-ների կողմից այլոց իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրում:
• Դատական համակարգի աշխատակիցների աշխատվարձերի ռեալ բարձրացում:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա Երեւանում` դեկտեմբեր ամսին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարության նախագծի 4-րդ գլուխը:

 

Skip to content