Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ոստիկանության դեմ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ոստիկանության դեմ

Ռուզան Մինասյան, “Առավոտ” օրաթերթ

Երեկ
հաղորդագրություն էր տարածել Վանաձորի հելսինկյան գրասենյակը: Ըստ այդ հաղորդագրության, դեկտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ ՆորքՄարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ տեղեկություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին: Հայցադիմումում նշվել էր, որ օգոստոսի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութերը տրամադրելու խնդրանքով:

Դրանք առնչվում էին մարտի 26-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին, որի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Լոռու մարզի դատախազություն:

«Դատախազությունը պաշտոնական գրությամբ պատասխանել էր, որ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ իրականացվել է ծառայողական քննություն, եւ կարգապահական տույժի է ենթարկվել Վանաձորի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ա. Նահապետյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրել էր ՀՀ ոստիկանությունից տրամադրել ծառայողական քննության նյութերը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը մերժել էր՝ պատասխանելով, որ ծառայողական քննության այդ նյութերը՝ Անվտանգության վարչության կանոնադրության համաձայն, հանդիսանում են ներքին օգտագործման փաստաթղթեր եւ տրամադրման ենթակա չեն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն տեղեկատվության ստացման համար երկրորդ գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ոչ ենթակա տեղեկատվություն չեն համարվում:

Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության կանոնադրությունն ավելի ստորադաս իրավական ակտ է: Այս դեպքում գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ենթակա են:

 

 

 

Skip to content