Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Լրագրության  Եվրոպական կենտրոնը տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սկսում է Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման երկամյա ծրագիրը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրագրության Եվրոպական կենտրոնը տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սկսում է Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման երկամյա ծրագիրը։

Մաաստրիխտ – հոկտեմբեր  30, 2007թ.

 

Սոցիալական փոփոխությունների Մատրա ծրագիրը, որը գործում է Դանիայի Արտաքին գործերի նախարարության կառուցվածքում, Լրագրության Եվրոպական կենտրոնին շնորհել է դրամաշնորհ Հայաստանում իրականացնելու Ժուռնալիստական պրակտիկայի զարգացման երկամյա ծրագիրը Տեղեկատվական իրավունքի ինստիտուտ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Երկու կազմակերպություններն էլ գործում են Երևանում։

 

Այս ծրագիրը Մատրա ծրագրի կողմից Հարավային Կովկասում երբևէ ֆինանսավորված 2 ծրագրերից մեկն է։ Այն պաշտոնապես կմեկնարկի 2007թ. նոյեմբերին:

 

Ծրագիրը կօգնի սովորեցնել տեղական լրագրողներին բացահայտելու կոռուպցիան  կառավարման համակարգում և մասնավոր բիզնեսի ոլորտում՝ հայ ուսանողներին ապահովելով  վերլուծական և արդյունավետ հետաքննություններ կատարելու պրակտիկ գիտելիքով։ Ծրագիրը նաեւ ուսանողներին կտրամադրի գործնական իրավական աջակցություն, դրանով իսկ խրախուսելով լրագրողների, իրավաբանների եւ ուսանողների միջեւ գործնական արդյունավետ հարաբերությունների զարգացմանը։

Skip to content