Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն

2007թ. սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007: 2007թ. մրցանակակիրներն են.

  • 2007թ. ամենաբաց գերատեսչություն  է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։
  • Տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբը:
  • 2007թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Անժելա Ստեփանյանը ԱԼՏ հեռուստաընկերությունից):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած ուսանող են ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Հայաստանի Հանրապետության  ամենափակ ՏԻՄ է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Այս մրցանակակրին տրվել է ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ։ 

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002թ.-ից:

Skip to content