Ս.թ. սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության անվանակարգերն են.
-
Ամենահրապարակային գործող գերատեսչություն
-
Տեղեկության տրամադրման լավագույն համակարգ ներդրած գերատեսչություն
-
Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
-
Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ
-
Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի
Այս հինգ անվանակարգերի հաղթողներին կշնորհվեն ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
-
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը խախտած գերատեսչություն
Այս անվանակարգի հաղթողին կշնորհվի կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Ռեգինե հյուրանոցում:
Հասցեն` Նորքի այգիներ 235-1: