Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007 մրցանակային ժյուրին ընդունում է ՏԱ Ոսկե բանալու եւ Կողպեքի թեկնածուների առաջարկներ հետեւյալ նոմինացիաների համար.
Դրական մրցանակներ
• Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը
• Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ օգտագործած քաղաքացի
• Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն
• Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող
Բացասական մրցանակներ
• Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ–գերատեսչություն
• ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:
Մրցանակակիրներին որոշում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ստացված առաջարկներն անպայման ստուգվելու են Ժյուրիի կողմից եւ հաշվի են առնվելու վերջնական որոշում ընունելիս։ Խնդրում ենք առաջարկներն ուղարկել foi@foi.am էլեկտրոնային փոստով մինչ սեպտեմբերի 20-ը։
Հիշեցնենք, որ մրցանակաշխությունն անցկացվում է սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը 2003թ.-ից ի վեր ՏԱ մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո։