|

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը
կտրում է “Ինֆորմացիայի ազատության մասին”
ՀՀ օրենքի 5-ամյակի տորթը:

Եղեգնաձորի քաղաքապետը ստանում է
ոսկե բանալին:

ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար
Բագրատ Սարգսյանը ստանում է ոսկե բանալին:

“Երկիր մեդիա” հեռուստաընկերության
լրագրող Մարիամ Բարսեղյանին ոսկե բանալին հանձնում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնօրենը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մրցանակը հանձնում է ՏԱ
իրավունքն ամենակտիվ կիրառած քաղաքացուն:

“Հակաստվեր” ՀԿ-ի նախագահը ստանում է մրցանակ
|
Մրցանակներ տրվել են հետեւյալ անվանակարգերում.
- 2008թ. Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն ճանաչվել է Եղեգնաձորի քաղաքապետարանը, որը լավագույնս է կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:
- Հանրությանը տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքը:
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացիներ են ճանաչվել Արտաշես Հովհաննիսյանը եւ Արմինե Առաքելյանը:
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Հակաստվեր» ՀԿ-ն:
- 2008թ. տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետեւողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը եւ լրագրող Մարիամ Բարսեղյանը:
Այս նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ոսկե բանալի` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ:
- Հայաստանի Հանրապետության ամենափակ եւ գաղտնի գերատեսչություն է ճանաչվել Հրազդանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:
- Ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել Իջեւանի քաղաքապետարանը:
Այս վերջին երկու նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Ժանգոտած եւ փակ կողպեքները տրվում են
բացասական մրցանակակներին արժանացած
Հրազդանի եւ Իջեւանի քաղաքապետերին:
|