Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը նպաստում է իշխանություն-քաղաքացի կապի ամրապնդմանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը նպաստում է իշխանություն-քաղաքացի կապի ամրապնդմանը

 2007թ.-ի հունվարի 19-ից 20-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, թաղապետարանների լրատվության պատասխանատուների համար “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի կիրառումը” թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել Ծաղկաձորում:

 Քննարկման բանախոս Աժ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը պաշտոնյաներին ծանոթացրեց “ՏԱ մասին” ՀՀ օրենքով նրանց տրվող իրավունքներին ու պարտականություններին: Բուլղարիայի “Տեղեկատվության մատչելիության ծրագիր” կազմակերպության նախագահ Գերգանա Ժուլեւան ներկայացրեց իրավիճակն իրենց երկրում, ինչպես նաեւ` մի շարք այլ երկրների փորձն այս ոլորտում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրեց իրենց կառույցի աշխատանքը եւ նշեց, որ Տեղեկատվության ազատության ամենամեծ խոչնդոտներից մեկն իրենց իրավունքներին եւ պարտականություններին անտեղյակ պաշտոնյաներն են: Տկն. Խաչատրյանը հույս հայտնեց, որ ԻԱԿ կազմակերպած աշխատանքային քննարկումները կնպաստեն անտեղյակ պաշտոնյաների թվի նվազմանը:

Պաշտոնյաների հետ իրենց փորձը կիսեցին նաեւ ՀՀ Տնտեսական մրցակցւթյան պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անահիտ ՈՒդումյանը եւ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ովքեր բաց եւ թափանցիկ աշխատանքի համար ԻԱԿ կողմից արժանացել են “Ոսկե բանալի” մրցանակների: “Գերատեսչությունները ծառայում են հասարակությանը եւ իրենց կատարած աշխատանքների մասին պարտավոր են ուղղակի տեղեկացնել հասարակությանը, այլ ոչ թե այդ տեղեկատվությունը պահել փականի տակ“,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջարկեցին համագործակցել եւ պատրաստակամություն հայտնեցին մասնակցել մարզերում “ՏԱ մասին” օրենքի տարածման քարոզարշավին:

Skip to content