Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԱ Միջազգային օր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ Միջազգային օր

Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է:

Սեպտեմբերի 28-ին ժամը 10-ին «Երեւան» հյուրանոցում» տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված համաժողով, որտեղ կքննարկվեն տեղեկատվության ազատության իրավունքի հիմնախնդիրները, կներկայացվեն տեղեկատվության ազատության քաղաքացիական եւ դատական պաշտպանության հարցերը Հայաստանի Հանրապետությունում: Բացման խոսքով հանդես կգան ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Տկն. Կոնսուելո Վիդալը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Պրն. Կարլ Ֆիկենշեր, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Պրն. Վլադիմիր Պրյախինը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Պրն. Արմեն Հարությունյանը կներկայացնի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը ՀՀ-ում: Քննարկմանը կմասնակցեն պետական պաշտոնյաներ, դատավորներ, տեղեկան ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

 

Ժամը 12:30-ին` համաժողովին կհաջորդի Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն չորրորդ տարին` 2002 թվականից։ Որպես դրական մրցանակներ` ոսկե բանալիներ են շնորհվում հետեւյալ նոմինացիաներում հաղթողներին.

  • 2006թ.-ի ամենաբաց գերատեսչություն` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն:
  •  2006թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի:
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային էջ:

Իսկ ժանգոտ կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ, կտրվեն երկու բացասական նոմինացիաների արժանացած գերատեսչություններին.

  • Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն։
  • Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։

2006թ. ամենաբաց գերատեսչություն`  որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։

Skip to content