Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Օրենքը չպետք է փոփոխվի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Օրենքը չպետք է փոփոխվի

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ պարոն Միկլոշ Հարաշտիի կողմից հրապարակած Հայաստանում լրատվամիջոցների ազատության վիճակի վերաբերյալ հաշվետվությունն անդրադարձել է նաև Հայաստանում տեղեկատվության մատչելիության իրավիճակին: «Տեղեկատվության մատչելիություն» բաժնում նշվում է. «Չնայած Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրներում գործող տեղեկատվության ազատության վերաբերյալ ամենաազատական օրենքներից մեկը, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար տեղեկատվության մատչելիությունը դեռևս սահմանափակվում է: Սրա պատճառն օրենքի ոչ բավարար կիրառումն է:

Իրավիճակը շտկելու նպատակով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը մշակել է երկու ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են օրենքի պատշաճ կիրառման համար: Սակայն, առայժմ կառավարությունը չի ընդունել այս առաջարկները: Պատճառն այն է, որ դրանք հիմնված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթների վրա, որոնք կառավարությունը ցանկանում է փոփոխել: Դրանք են հոդված 5-ը, որը վերաբերում է տեղեկատվության գրանցմանը, դասակարգմանը և պահպանմանը, և հոդված 10-ը, որը վերաբերվում է տեղեկությունների տրամադրման պայմաններին: Մյուս կողմից, այս դրույթներն օրենքի ամենաառաջադեմ մասն են, որոնք ենթակա են անհապաղ կիրառման»:

Զեկույցը ներառում է նաեւ հանձնարարականներ` ուղղված ՏԱ ոլորտի բարեփոխմանը։
ՙԵնթաօրենսդրական ակտերի հրապարակային քննարկումն ու ընդունումն անհրաժեշտ են օրենքի պատշաճ կիրառումն ապահովելու համար,
5-րդ և 10-րդ հոդվածները կարևոր երաշխիքներ են տեղեկատվության ազատության համար, ուստի դրանք չպետք է ենթարկվեն հետագա փոփոխությունների կամ բարեփոխումներիՙ:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի 2006թ. հուլիսի 26-ի հաշվետվության ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.ocse.org/fom կայք-էջից:

Skip to content