Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետը մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետարանում մի խումբ երիտասարդների ծանոթացրեց  տեղեկություն ստանալու  իրավունքին:
 
Երիտասարդներն առաջին անգամ էին լսում, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու համայնքի ավագանու նիստերին. «Ի՞նչ իմանանք, թե ավագանին ո՞ր օրն է նիստ անելու»: Պարզվեց` այս համայնքում ևս ավագանու նիստի օրն ու օրակարգը 7 օր առաջ չի հրապարակվում  ,  ինչպես սահմանված է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով:

Քննարկման մասնակիցներն ասում էին, որ դիմումներ գրել են, սակայն տեղեկատվություն ստանալու հարցում երբեք չեն ուղարկել: «Ի տարբերություն գրավոր դիմումների,- նշեց ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը,- տեղեկատվություն ստանալու հարցմանը տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է պատասխանել ոչ թե 15, այլ` 5-օրյա ժամկետում»:

Լիճքի երտասարդները կարծում են, որ ցանկացած բնագավառին տիրապետելու հիմքում ընկած է իրազեկ լինելը, իսկ «ՏԱ մասին» ՀՀ օրենքը տալիս է այդ հնարավորությունը: Ներկաներից ոմանք  պատրաստվում էին իրենց հետաքրքրող հարցերով դիմել Գեղարքունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին:

Քննարկման արդյունքում Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը և Լիճքի գյուղապետարանի գլխավոր ֆինանսիստ Խաչիկ Հոխիկյանը խոստացան առաջիկայում համայնքի բյուջեն ներկայացնել գյուղի բնակչությանը:

Skip to content