Ծրագրեր

Ծրագրեր

Ենթադրամաշնորհային ծրագիր # 19

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր # 19

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հայ Օգնության Ֆոնդի Բժշկական Շրջանավարտների Ասոցիացիա» ( ՀՕՖ ԲՇԱ)

Ենթադրամաշնորհային Ծրագրի անվանումը՝ «Իրազեկ առողջապահություն»

Ամփոփ նկարագիր՝ 

Ծրագրի նպատակն է զարգացնել ՀՕՖ Բժշկական Շրջանավարտների Ասոցիացիայի կարողությունները, նպաստել վերջինիս մասին հանրային տեղեկացվածության բարձրացմանը և նոր տեղական և արտասահմանյան գործընկերների ձեռքբերմանը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հազվադեպ հանդիպող ժառանգական անգիոայտուց հիվանդության մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված լուսավորչական աշխատանքներ տարբեր մարզերի և Երևանի բժիշկների, հանրության, հիվանդների ու նրանց հարազատների շրջանում, կանցկացվեն սեմինարներ, կիրականացվի հետազոտություն նման հիվանդների հայտնաբերման ուղղությամբ, կստեղծվի ազգային ռեեստր, կմշակվեն քայլեր հիվանդության ախտորոշումն ու բուժումը մեր երկրում իրականացնելու ուղղությամբ, որը կներկայացվի առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով հետագայում պետության կողմից այս հիվանդների բուժումը դարձնել պետական պատվերի շրջանակներում: Ծրագրի ընթացքում կիրականացվի հայտնաբերված հիվանդների կրթում և վերջիններիս ընդգրկում ԺԱԱ-ով հիվանդների առողջական խնդիրների բարելավմանը և այդ խնդիրների բարձրաձայնմանն ուղղված աշխատանքներում:

Արդյունքում՝ ծրագրի ավարտին կունենանք զարգացած կարողություններով, նոր տեխնիկայով հագեցած, նոր անդամներով համալրված և նոր գործընկերներ ձեռք բերած հասարակական կազմակերպություն, վերապատրաստված և տեղեկացված բժիշկներ, նոր հայտնաբերված և կրթված հիվանդներ, նրանց տվյալների ազգային ռեեստր, օնլայն հարթակ հիվանդների և բժիշկների համար, առաջարկությունների ու քայլերի փաթեթ առողջապահության նախարարության հետ համագործակցության համար:

Skip to content